Upwork վորքշոփ
Պրոֆիլից մինչև առաջին պատվեր․ ինչպես լրացնել էջը, դիմել նախագծերի և աշխատել միջազգային պատվիրատուների հետ։ Վորքշոփը տեղի է ունենում ամեն ամսվա վերջին շաբաթ և կիրակի օրերին։
- Տևողություն
- 2 օր
- Ձևաչափ
- Օֆլայն / օնլայն
- Օրեր
- Ամեն ամսվա վերջին շաբաթ և կիրակի
- Արժեք
- 30,000 ֏
Ում համար է
Նոր ես Upwork-ում
Կստեղծես պրոֆիլ, որը վստահություն է ներշնչում։
Պատվերներ չունես
Կսովորես գրել դիմումներ, որոնց պատասխանում են։
Ուզում ես աճել
Կբարձրացնես դրույքաչափդ և կպահես հաճախորդներին։
Ինչ կսովորես
- Պրոֆիլ և վերիֆիկացիա
- Պորտֆոլիո Upwork-ի համար
- Proposal-ների գրում
- Գնագոյացում
- Շփում պատվիրատուի հետ
- Վճարումներ և հարկեր
- Claude-ի միացում Upwork-ին՝ AI ագենտով
Դասընթացի ծրագիրը
1. Պրոֆիլ
- Գրանցում և էջի գրագետ լրացում
- Վերիֆիկացիա
2. Պորտֆոլիո
- Ինչ կեյսեր ընտրել
- Կեյսի ներկայացում
3. Պատվերներ
- Ինչպես դիմել պատվերի համար
- Գնագոյացում և բանակցություն
4. AI Upwork-ի համար
- Ինչպես անել, որ Claude-ը քո փոխարեն Upwork անի
5. Աճ
- Վարկանիշ և Top Rated
- Վճարումներ և հարկեր Հայաստանում
Ինչ կստեղծես
- Լրացված և ստուգված պրոֆիլ
- Աշխատանքի որոնման պատրաստի ձևանմուշ
- Արհեստական բանականության ագենտ
- Առաջին դիմումներ
Դասավանդում են
Արամ Աթյանհամահիմնադիր, գրաֆիկ դիզայներ
Atyan Design ստուդիան հիմնադրվել է 2020-ին և աշխատել է Grand Candy, Ot Martina, Delikat, Bnatur, Bonilat, Hayland, Golden Bakery բրենդների հետ։
Հաճախ տրվող հարցեր
Դեռ դպրոցական եմ, ինձ կընդունե՞ք
Upwork-ում վերիֆիկացիան հնարավոր է 18 տարեկանից, հետևաբար դասընթացը դպրոցականների համար իմաստ չունի։
Բերե՞մ իմ նոթբուքը
Անպայման։ Անկախ օպերացիոն համակարգից՝ կօգնենք ծրագրային ապահովմամբ։
Հետո կկարողանա՞մ խորհրդատվություն ստանալ
Ավարտից հետո մի քանի ամիս կկարողանաս քննարկել պատվերներդ մեզ հետ։
Սերտիֆիկատ կտա՞ք
Այո։ Ավարտին կստանաս սերտիֆիկատ, որը կարող ես կցել ինքնակենսագրականիդ։
Ինչո՞ւ է 2 օր, ոչ թե 4 ամիս
Երկու օրը լիարժեք բավարար է Upwork-ի մասին հագեցած գիտելիք ստանալու համար։ Առաջին օրը ընդհանուր ներկայացում է, երկրորդ օրը՝ գրանցումներ և վերիֆիկացիաներ, արհեստական բանականության միացում և այլն։
Որտեղ և ինչպես գրանցվել
Դասերն անցնում են Atyan Design ստուդիայում՝ Երևան, Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 5-րդ հարկ, 520 սենյակ։ Հեռ.՝ +374 94 724 734, էլ. փոստ՝ info@atyandesign.am։