Դասընթաց · Սկսնակների համար

Գրաֆիկ դիզայն Start

4 ամսում կսովորես տեսական և ծրագրային գիտելիքներ, կիմանաս ամեն ինչ ֆրիլանսի մասին և կխորացնես գիտելիքներդ բրենդինգի ու փաթեթավորման դիզայնի մեջ։

Տևողություն
4 ամիս · 32 դաս
Ձևաչափ
Օֆլայն
Օրեր
Երկ. և հինգշ.
Արժեք
70,000 ֏/ամիս

Դասընթացի ծրագիրը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Ավարտին տրվում է սերտիֆիկատ։

ԳրանցվելԲոլոր դասընթացները

Գրաֆիկ դիզայն Start դասընթաց, Atyan Design

Ում համար է

Սկսնակ ես

Մուտք կգործես գրաֆիկ դիզայնի աշխարհ՝ կարճ ժամանակում ձեռք բերելով տեսական և ծրագրային գիտելիքներ։

Ունես որոշ գիտելիքներ

Կլրացնես տեսական և ծրագրային գիտելիքի բացը և վերջ կդնես սկսնակ մակարդակին։

Ուզում ես հմտանալ

Կկարողանաս բանակցել պատվիրատուի հետ, գրագետ ներկայացնել աշխատանքդ։

Ինչ կսովորես

Դասընթացի ծրագիրը

1. Հիմունքներ և Illustrator

  • Դիզայնի պատմություն և գրաֆիկ դիզայնի ճյուղերը
  • Գունատեսություն, գունային սխեմաներ, գրադիենտ
  • Կոմպոզիցիա՝ բալանս, ռիթմ, կոնտրաստ
  • Տիպոգրաֆիա, մոդուլային ցանց, շվեյցարական ոճ
  • Պոստեռի կոմպոզիցիա
  • Adobe Illustrator և ինֆոգրաֆիկա

2. Photoshop և ռաստեր

  • Պիկտոգրամներ, աբստրակտ պոստեռ
  • Adobe Photoshop, ռաստերային ֆայլեր
  • Ռետուշ, ռեստավրացիա, մասկ
  • Կոլաժներ, կրկնակի էքսպոզիցիա
  • Աշխատանք մոքափների հետ

3. Լոգո և բրենդինգ

  • Արտաքին գովազդ
  • Լոգոտիպ՝ տեսակները, պատմություն
  • Բրենդ և բրենդինգ, մուդբորդ, սթայլսքեյփ
  • Արքետիպեր, սպառողի քարտեզ
  • Բրենդբուք և սթայլգայդ

4. Փաթեթավորում, AI և կարիերա

  • Փաթեթավորման դիզայն, նախատպագրական աշխատանք
  • Սոցիալական մեդիա դիզայն
  • Արհեստական բանականություն դիզայների համար
  • Պրեզենտացիայի պատրաստում
  • Upwork ֆրիլանս հարթակ
  • Բանակցային հմտություններ պատվիրատուի հետ
  • Պորտֆոլիո
  • Մարքեթինգ դիզայների համար

Ինչ կստեղծես

Դասավանդում են

Արամ ԱթյանԱրամ Աթյան
համահիմնադիր, գրաֆիկ դիզայներ
Մոս ԱթյանՄոս Աթյան
համահիմնադիր, գրաֆիկ դիզայներ

Atyan Design ստուդիան հիմնադրվել է 2020-ին և աշխատել է Grand Candy, Ot Martina, Delikat, Bnatur, Bonilat, Hayland, Golden Bakery բրենդների հետ։

Հաճախ տրվող հարցեր

Դեռ դպրոցական եմ, ինձ կընդունե՞ք

Այո։ Դասընթացը հնարավորություն է տալիս շատ վաղ տարիքում ձեռք բերել պահանջված մասնագիտություն և արագ մտնել շուկա։

Բերե՞մ իմ նոթբուքը

Անպայման։ Անկախ օպերացիոն համակարգից՝ կօգնենք ծրագրային ապահովմամբ։

Հետո կկարողանա՞մ խորհրդատվություն ստանալ

Ավարտից հետո մի քանի ամիս կկարողանաս քննարկել պատվերներդ մեզ հետ։

Սերտիֆիկատ կտա՞ք

Այո։ Ավարտին կստանաս սերտիֆիկատ, որը կարող ես կցել ինքնակենսագրականիդ։

Ինչո՞ւ է Start-ը 4 ամիս

Ծրագրերին տիրապետելու, տեսությունն ուսումնասիրելու և մասնագիտացում ձեռք բերելու համար մեկ-երկու ամիսը բավարար չեն։

Որտեղ և ինչպես գրանցվել

Դասերն անցնում են Atyan Design ստուդիայում՝ Երևան, Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 5-րդ հարկ, 520 սենյակ։ Հեռ.՝ +374 94 724 734, էլ. փոստ՝ info@atyandesign.am։

Գրանցվել

Այլ դասընթացներ