Դասընթաց · Հիմունքներ · Տպագրություն · Կերպար

Թվային նկարչություն

Նկարիր պլանշետով զրոյից, պատրաստիր նկարդ տպագրության համար և ստեղծիր կերպար, որը կարող է դառնալ բրենդի դեմք։

Տևողություն
2 ամիս
Ձևաչափ
Օֆլայն
Մեկնարկ
2027 · նախագրանցում
Գործիքներ
Procreate, Photoshop

ԳրանցվելԲոլոր դասընթացները

Թվային նկարչություն դասընթաց, Atyan Design

Ում համար է

Սիրում ես նկարել

Թղթից կանցնես պլանշետի և կսովորես թվային գործիքները։

Գրաֆիկ դիզայներ ես

Ծառայություններիդ կավելացնես նկարազարդում և կերպարներ։

Ուզում ես պատվերներ

Կնկարես գրքերի, պիտակների և բրենդների համար։

Ուղղություններ

Հիմունքներ

Գիծ, ձև, լույս և գույն․ ձեռքն ու աչքը վարժեցնում ենք զրոյից։

Նկարը տպագրության համար

Ինչպես պատրաստել նկարը, որ տպվի այնպես, ինչպես երևում է էկրանին։

Կերպար

Գաղափարից մինչև պատրաստի կերպար, որը կարող է դառնալ բրենդի մասկոտ։

Ինչ կստեղծես

Հաճախ տրվող հարցեր

Պե՞տք է լավ նկարել իմանալ

Ոչ։ Հիմունքների բաժինը սկսում է գծից և ձևից։ Եթե արդեն նկարում ես թղթի վրա, ավելի արագ կանցնես թվայինին։

Ի՞նչ սարք է պետք

iPad՝ Apple Pencil-ով, կամ գրաֆիկական պլանշետ՝ համակարգչի հետ։ Եթե դեռ չունես, առաջին դասին կօգնենք ընտրել։

Procreate թե՞ Photoshop

Երկուսն էլ։ Procreate-ում նկարում ենք, Photoshop-ում պատրաստում ենք ֆայլը տպագրության համար։

Ինչո՞ւ է առանձին բաժին տպագրության համար

Էկրանին վառ նկարը տպվելիս կարող է կորցնել գույնը կամ կտրվել եզրերից։ Այս բաժնում սովորում ես ֆայլը պատրաստել այնպես, որ տպարանն այն ընդունի առաջին անգամից։

Կերպարը կարո՞ղ եմ օգտագործել բրենդի համար

Այո։ Կերպարի բաժինն ավարտվում է character sheet-ով, որը պատրաստ է մասկոտի, փաթեթավորման կամ սոցիալական մեդիայի համար։

Որտեղ և ինչպես գրանցվել

Դասերն անցնում են Atyan Design ստուդիայում՝ Երևան, Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 5-րդ հարկ, 520 սենյակ։ Հեռ.՝ +374 94 724 734, էլ. փոստ՝ info@atyandesign.am։

Գրանցվել

Այլ դասընթացներ