Օնլայն դասընթաց · Նոր

AI դիզայների համար

Արհեստական բանականությունը՝ որպես դիզայների գործիք․ գաղափարից մինչև վերջնական տպագրական ֆայլ՝ առանց որակը զոհաբերելու։

Տևողություն
2 շաբաթ
Ձևաչափ
Օնլայն, live
Մակարդակ
Բոլոր մակարդակներ
Արժեք
80,000 ֏

ԳրանցվելԲոլոր դասընթացները

AI դիզայների համար դասընթաց, Atyan Design

Ում համար է

Դիզայներ ես

Կարագացնես աշխատանքդ և կավելացնես նոր ծառայություններ։

Մարքեթոլոգ ես

Կստեղծես վիզուալներ բրենդի ոճում՝ առանց սպասելու։

Ուսանող ես

Կմտնես շուկա ժամանակակից գործիքակազմով։

Ինչ կսովորես

Դասընթացի ծրագիրը

1. Հիմքեր

  • Ինչպես են աշխատում գեներատիվ մոդելները
  • Prompt design դիզայների համար
  • Էթիկա, լիցենզիաներ, սահմանափակումներ

2. Պատկեր

  • Gemini և Claude Design՝ ոճ և կոնսիստենտություն
  • Firefly և Generative Fill
  • Upscale և տպագրական որակ

3. Բրենդ

  • AI մուդբորդ և կոնցեպտ
  • Մոքափներ և փաթեթավորում
  • Արշավի վիզուալներ

4. Շարժում

  • AI վիդեո գործիքներ
  • Կարճ բրենդ վիդեո
  • Ավարտական ներկայացում

Ինչ կստեղծես

Դասավանդում են

Մոս ԱթյանՄոս Աթյան
համահիմնադիր, գրաֆիկ դիզայներ
Արամ ԱթյանԱրամ Աթյան
համահիմնադիր, գրաֆիկ դիզայներ

Atyan Design ստուդիան հիմնադրվել է 2020-ին և աշխատել է Grand Candy, Ot Martina, Delikat, Bnatur, Bonilat, Hayland, Golden Bakery բրենդների հետ։

Հաճախ տրվող հարցեր

Պե՞տք է արդեն դիզայներ լինեմ

Ոչ։ Բավական է համակարգչից վստահ օգտվելը։ Դիզայներները կսովորեն AI-ը ներդնել իրենց աշխատանքում, սկսնակները՝ կստանան գործիքակազմ, որով կարող են անմիջապես արդյունք ստեղծել։

Ի՞նչ համակարգիչ է պետք

Ցանկացած նոթբուք՝ կայուն ինտերնետով։ Gemini-ը, Claude Design-ը և Firefly-ը աշխատում են բրաուզերում, հզոր վիդեոքարտ պետք չէ։

Պե՞տք է վճարել AI գործիքների բաժանորդագրության համար

Դասընթացի ընթացքում կաշխատենք անվճար տարբերակներով, որտեղ հնարավոր է, և կբացատրենք, թե երբ է վճարովի պլանն իրեն արդարացնում։

AI-ով արված աշխատանքը կարո՞ղ եմ հանձնել պատվիրատուին

Այո, եթե գիտես կանոնները։ Առանձին թեմա ունենք լիցենզիաների, հեղինակային իրավունքի և այն մասին, թե ինչպես AI արդյունքը հասցնել տպագրական որակի։

AI-ը չի՞ փոխարինի դիզայներին

AI-ը արագացնում է աշխատանքը, բայց գաղափարը, ճաշակը և որոշումները մնում են դիզայներինը։ Շուկայում առավելություն ունեն նրանք, ովքեր գիտեն այն ճիշտ օգտագործել։

Որտեղ և ինչպես գրանցվել

Դասերն անցնում են Atyan Design ստուդիայում՝ Երևան, Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 5-րդ հարկ, 520 սենյակ։ Հեռ.՝ +374 94 724 734, էլ. փոստ՝ info@atyandesign.am։

Գրանցվել

Այլ դասընթացներ