ԳՐԱՖԻԿ
ԴԻԶԱՅՆԻ ԴԱՍԸՆԹԱՑ

Մենք չենք սահմանափակվում միայն տեսական և
պրակտիկ գիտելիքներով

Միացիր դասընթացին, եթե

Սկսնակ ես

Մուտք կգործես գրաֆիկ դիզայնի աշխարհ, կարճ ժամանակում ձեռք բերելով անհրաժեշտ տեսական և ծրգարային գիտելիքներ

Ունես որոշ գիտելիքներ

Կլրացնես տեսական և ծրագրային գիտելիքի բացը։ Կկարողանաս սկսնակ մակարդակին վերջ դնել

Ուզում ես հմտանալ

Կկարողանաս բանակցել պատվիրատուի հետ, գրագետ ներկայանցնել աշխատանքդ, ավելի արագ և հմուտ լինել

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

4 ամիս

ՁԵՎԱՉԱՓԸ

օֆլայն

ՇԱԲԱԹԱԿԱՆ

2 դաս, 2-ական ժամով

ՕԵՐԵՐԸ

Երկուշաբթի և հինգշաբթի

ԺԱՄԵՐԸ

17:00-19:00 կամ
19:00-21:00

Գրաֆիկ դիզայները ստեղծում է լոգոներ, ընկերությունների ֆիրմային ոճ, բրենդի վիզուալ կոնցեպտներ, մշակում թվային և տպագրական նյութեր։

Դիզայները ստեղծարարությունն ու  ֆունկցիոնալությունը համատեղելով ստանում է վիզուալ ճիշտ լուծումներ։

Մենք մշակել ենք հիանալի ծրագիր, որի շնորհիվ 4 ամիսների ընթացքում կսովորես խորը գիտելիքներ և կկարողանաս շատ հեշտ աշխատանք գտնել կամ աշխատել որպես ֆրիլանսեր։

Մեր ծրագիրը

Գրաֆիկական դիզայնի հիմունքները։
Դիզայնի պատմություն և գրաֆիկ դիզայնի ճյուղերը:

Գունատեսություն։ Գույնի պատմություն։ Գունային սխեմաներ, համադրության բանաձևեր, գրադիենտ:

Կոմպոզիցիա։ Հիմնական հասկացություններ։ Բալանս, ռիթմ, կոնտրաստ կոմպոզիցիոն կենտրոն։

Տիպոգրաֆիա։ Դասակարգում։ Տառատեսակների տիպեր, պարամետրեր, տառատեսակի անատոմիա։Մոդուլային ցանց, հիերարխիա, դասավորություն, շվեյցարական ոճ։

Պոստեռի կոմպոզիցիա։

Աշխատանք տվյալների բազայի հետ, շփում պատվիրատուի հետ։

Adobe Illustrator։ Գործիքակազմի լրացում։

Ինֆոգրաֆիկա։ Սխեմաներ, առաջադրանքներ

Պիկտոգրամներ։ Աշխատանք աբստրակտ պոստեռի վրա։

Adobe Photoshop։ 

Աշխատանք ռաստերային ֆայլերի հետ։

Ռետուշ, ռեստավրացիա, կլոնավորում, մասկ գործիք։

Կոլաժներ։ Կրկնակի էքսպոզիցիա։ Առաջադրանքներ։

Նկարների մշակում։

Աշխատանք մոքափների հետ։

Արտաքին գովազդ։

Լոգոտիպ։ Տեսակները, պատմություն։ Ֆիրմային ոճ։

Բրենդ և բրենդինգ։ Ներածություն։

Աշխատանք տվյալների բազայի հետ, մուդբորդ, սթայլսքեյփ։

Արքետիպեր, սպառողի քարտեզ։ 

Բրենդբուք և սթայլգայդ։

Փաթեթավորման դիզայն։ Ներածություն։

Թվային նկարչություն։ Հիմունքներ։

Նախատպագրական աշխատանք։

Պրեզենտացիայի պատրաստում։

Ամեն ինչ upwork Ֆրիլանս հարթակի մասին։

Պորտֆոլիո։

Պատվիրատու-դիզայներ շփում, իրավիճակներ։

Մարքեթինգ դիզայների համար։

Ի՞նչ կսովորես

Գրաֆիկ դիզայնի տեսությունը

Դասընթացի բոլոր ամիսներին՝ ծրագրերին զուգահեռ, կսովորես նաև գրաֆիկ դիզայնի տեսական մասը, առանց որի անհնար է դառնալ լավ մասնագետ։

Adobe Illustrator, Adobe Photoshop

Դասընթացի առաջին ամիսներին կյուրացնես մասնագիտական երկու՝ Adobe Illustrator և Adobe Photoshop ծրագրերը ։

Լոգո դիզայն և բրենդինգ

Մենք խորապես ուսումնասիրում ենք լոգո դիզայն և բրենդավորում։ Այնպես որ, դասընթացից հետո, ուղղակի պարտավոր ես լավ լոգոներ ստեղծել։

Փաթեթավորման դիզայն​

Մեր սիրելի ուղղություններից է փաթեթավորման դիզայնը։ Կարճ ժամանակահատվածում քեզ կսովորեցնենք ստեղծել փաթեթավորման գրագետ ու կրեատիվ դիզայն։

Ֆիրմային ոճ և բրենդբուք

Կսովորես՝ ինչպես գրագետ ու պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել ֆիրմային ոճ ստեղծելիս ու դրա հիման վրա կազմել բրենդբուք։

Պաստառի դիզայն, ինֆոգրաֆիկա

Կծանոթանաս հին ու նոր պաստառների հետ, առաջադրանքների արդյունքում կստեղծես քոնը։ Կկազմես ինֆոգրաֆիկներ։

Դասընթացի արժեքը

60,000

֏/ամիս

տևողությունը

4 ԱՄԻՍ

32 դաս / 64 ժամ

Մեր դասընթացավարները

Արամ Աթյան

Արամ Աթյան

համահիմնադիր, գրաֆիկ դիզայներ
Մոս Աթյան

Մոս Աթյան

համահիմնադիր, գրաֆիկ դիզայներ

Փակ միջոցառումներ

Դարձի՛ր մեր դիզայն համայնքի մասը և հնարավորություն ստացիր մասնակցել մեր կողմից անցկացվող փակ միջոցառումներին

փորձաշրջան

Լավագույն ուսանողերը հնարավորություն կունենան միանգամից անցնել մեկամսյա փորձաշրջան և մասնակցել իրական պրոյեկտներին

Խորհրդատվություն

Դասընթացի ավարտից հետո քո ստացած առաջին պրոյեկտների համար կստանաս մանրամասն խորհրդատվություն

Վիդեոդասեր

Պարբերաբար թարմեցվող վիդեոդասերը կօգնեն, որպեսզի դասերից դուրս հասնալիություն ունենաս թեմաներին

Մեզ հարցնում են

հաճախակի տրվող հարցեր

Մասնագիտական ծրագրերին լավ տիրապետելու, տեսությունն ուսումնասիրելու և նեղ մասնագիտացում ձեռք բերելու համար մեկ կամ երկու ամիսը բավարար չեն։

Այո։ Այս դասընթացը նաև հնարավորություն է ընձեռում շատ վաղ հասակում ձեռք բերել ժամանակի պահանջված մասնագիտություններից մեկը և արագ մտնել շուկա։

Անպայման։ Արի՛ քո նոթբուքով, անկախ նրանից, թե որ օպերացիոն համակարգով ես աշխատում, մենք կօգնենք ծրագրային ապահովմամբ։

Դասընթացն ավարտելուց հետո մենք շարունակում ենք մնալ քո խորհրդատուները, և մի քանի ամիս շարունակ կկարողանաս պատվերներդ քննարկել մեզ հետ։ 

Այո։ Դասընթացի ավարտին կստանաս դասընթացը հաջողությամբ ավարտելու  և գրաֆիկ դիզայն մասնագիտությանը տիրապետելու մասին փաստող սերտիֆիկատ։

Սերտիֆիկատ` դասընթացի ավարտին

Դասընթացն ամբողջությամբ ավարտելուց հետո կստանաս ուսմանդ մասին փաստող սերտիֆիկատ, որը կարող ես կցել քո ինքնակենսագրականին աշխատանքի ընդունվելու ժամանակ։

գրաֆիկ դիզայնի սերտիֆիկատ

Ուսանողների աշխատանքները

Գրանցվի՛ր հենց հիմա

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 2, 520ս